1988-ի երկրաշարժից հետո, տարածաշրջանի վերականգնմանը, բնակիչների կուլտուր-քաղաքական աշխարհայացքի ընդլայնմանը, տնտեսության և դեմոկրատիայի զարգացմանը նպաստելու ցանկությամբ Արթուր Ղանդիլյանը, Արմեն Անտոնյանը, Արթուր Եզեկյանը կյանքի կոչեցին Արթուր Ղանդիլյանի գաղափարը` հեռուստատեսություն ստեղծելու մասին:
1991 թ. հունվարի 3 – ստեղծվեց ու գրանցվեց ՙՑԱՅԳ՚ ՀԿ-ն, որը Գյումրու հեռուստաաշտարակի տարածքում վարձակալեց մեկ աշխատասենյակ, մեկ սիրողական տեսախցիկ, ձեռք բերեց երկու տեսամագնիտոֆոն ու սկսեց եթերի նախապատրաստական աշխատանքները:
1992 թ մարտի 10 – հիմք ընդունելով փորձարկումների դրական արդյունքները, ՙՑԱՅԳ՚-ին թույլատրվեց եթերային հեռուստածրագրերի թողարկումª ՀՀ Կապի նախարարության տեխ. միջոցներով:(Թույլտվություն N 12)
1992 թ. մայիսի 10 – Եթեր հեռարձակվեց Հայաստանի առաջին ոչ պետական հեռուստաընկերության ՙՑԱՅԳ՚-ի ծրագիրը, 8 ժամ տևողությամբ: