Մարզական բարձրագույն վարպետության դպրոցի ծանրամարտի խմբերից մեկը գլխավորում է հանրապետության վաստակավոր մարզիչ Արտակ Գեւորգյանը: Ժամանակին նա պատրաստել է Տիգրան Մարտիրոսյանի պես հզոր ծանրորդի, սակայն հիմա զբաղված է նոր բարձրակագ մարզիկներ պատրաստելու տաժանակիր աշխատանքով: Հանրահայտ է, որ սպորտում ամենաբարդը նոր սերնդի հետ աշխատելն է ու ամեն մարզիչ չի կարող անցնել հոգեբանական գործոններով առատ այդ ուղին: