Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Դանիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան և Շվեդիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական ապօրինի բնակավայրերից ապրանքների առևտրի ազգային արգելքների սահմանման մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել են, որ իրավիճակը վատթարանում է վերաբնակիչների կողմից աննախադեպ բռնության և բնակավայրերի ընդլայնման ֆոնին՝ շինարարության նախագիծը անվանելով անթույլատրելի:
Համատեղ հայտարարության մեջ երկրները Իսրայելից պահանջել են անհապաղ դադարեցնել բնակավայրերի ընդլայնումը, պատասխանատվության ենթարկել վերաբնակիչների կողմից բռնության մեղավորներին և հետաքննել իսրայելցի զինծառայողների դեմ մեղադրանքները: Նրանք նաև հայտարարել են, որ վճռականորեն դեմ են ցանկացած գործողության, որը հանգեցնում է պաղեստինյան հողերի բռնակցմանը կամ պաղեստինցիների բռնի տեղահանմանը:
