Քաղաքացին ընկել էր Արզնու ձորը․ նա հոսպիտալացվել է

Աննա Կոստանյան 22.07.2024 - 10:47
22.07.2024 - 10:47 դիտում

Հուլիսի 21-ին, ժամը 21:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը՝ ստանալով մարմնական վնասվածքներ. քաղաքացուն ձորից դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Ս. Զ.-ին (ծնված 1983 թ.) դուրս են բերել ձորից (մոտ 10 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ