Փարաքարում և Գյումրիում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը

30.03.2025 - 21:16 դիտում

Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը: Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն:

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը ժամը 20:00-ին ավարտվել է:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը (նախնական տվյալներ):

Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը (նախնական տվյալներ):

Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը (նախնական տվյալներ):

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ