Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ եւ ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները եւ հետագա քայլերը:
Այդ մասին հայտնում է վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը։