«Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են 2 ոսկյա վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս

Աննա Կոստանյան 31.03.2025 - 13:35
31.03.2025 - 13:35 դիտում

Մարտի 28-ին Երևանում գողության դեպք է տեղի ունեցել։

Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա 16 հասցեում գործող «Ռոսսիա մոլ» տոնավաճառի ոսկու սրահի 9-րդ տաղավարից անհայտ անձը գողացել է 2 ոսկյա կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ տաղավարը պատկանում է Երևանի բնակիչ 47-ամյա Զեփյուռ Մ․-ին։

Կայքի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա Մարիամ Խ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ