Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը կմեկնարկի այսօր

9.12.2021 - 12:24 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տնից բացման խոսքով հանդես կգա «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը: Համաժողովին կմասնակցի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ երկրների ղեկավարներ, օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, գործարարներ, ՀԿ-ների, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են Սպիտակ տնից:

Միջոցառումը տեղի կունենա տեսակապի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

«Գաղտնիք չէ, որ ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրները բախվում են նորանոր սպառնալիքների և աճող մարտահրավերների։ Աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջաններում նկատելի է ժողովրդավարության հետընթաց»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեան:

Այս գագաթնաժողովը ԱՄՆ-ը դիտարկում է որպես խթան աշխարհում ժողովրդավարական երկրների հրատապ խնդիրների լուծման համար։ Գագաթնաժողովը մեկնարկում է այսօր՝ դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 17։00-ին: Հայաստանը նույնպես հրավիրված է համաժողովին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ