«Պուտինի վրա մահափորձ է կազմակերպվել». Զախարովա

Աննա Կոստանյան 18.07.2024 - 18:20
18.07.2024 - 18:20 դիտում

«Կիևի ռեժիմը անհաջող մահափորձ է նախապատրաստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ անգլո-սաքսոն «վարպետների» անմիջական մասնակցությամբ և ֆինանսավորմամբ»․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխ․ վարչության պետ Կիրիլ Բուդանովի հարցազրույցին, որում նա խոստովանում է Ռուսաստանի նախագահի դեմ ապարդյուն մահափորձի մասին։

Կասկած չկա, որ նման հանցագործությունները ծրագրվել և ֆինանսավորվել են Կիևի ռեժիմի անգլո-սաքսոնական տերերի անմիջական մասնակցությամբ», – նշել է Զախարովան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ