Չկրակելnւ հրաման չկա, զորքերն էլ իրենց պարտականությունը կատարում են. Պապիկյան

Աննա Կոստանյան 13.03.2024 - 14:05
13.03.2024 - 14:05 դիտում

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ ՀՀ զինված ուժերին հրամայված չէ չկրակել։

«Ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողի հարցին՝ կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից՝ պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է, ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ