Ողջունում ենք այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար. Կոբախիձե

9.08.2025 - 15:05 դիտում

Շնորհավորում եմ ԱՄՆ-ի, Ադրբեջանի նախագահներին և Հայաստանի վարչապետին՝ պատմական խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կապակցությամբ. Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին՝ ասված է Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Թբիլիսին կշարունակի աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

«Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար»,- նշել է Կոբախիձեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ