Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթար Կենտրոնում

Աննա Կոստանյան 10.05.2021 - 12:50
10.05.2021 - 12:50 դիտում

Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի է ունեցել ավտովթար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հանգամանքները պարզվում են։ Բարեբախտաբար զոհեր չկան, տուժած երկու անձանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- հայտնեցին Կառավարությունից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ