Մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել

Աննա Կոստանյան 22.04.2024 - 16:28
22.04.2024 - 16:28 դիտում

Ապրիլի 20-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած 64-ամյա տղամարդը հայտնել էր, որ եկել է տուն և տեսել կնոջը սպանված: Մեկնած օպերատիվ խումբը Դուրյան թաղամասում գտնվող նշված բնակարանում հայտնաբերել է 63-ամյա տանտիրուհու դիակը՝ պարանոցի և գլխի կտրած-ծակած վնասվածքներով:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17:00-ի սահմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով նա մահացել է:

Պարզվել է նաև, որ մորը սպանելուց հետո 33-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Կիևյան կամրջից»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ