«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից. խոսնակ

30.03.2025 - 17:19 դիտում

«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:

Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը Ֆեյսբուքի էջում հայտարարություն էր տարածել, որ քաղաքացիական հագուստով անհայտ անձինք առևանգել են ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ