Մարտերի ինտենսիվության նվազման պատճառն Ադրբեջանի ԶՈՒ մարտունակազրկումն է. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 3.11.2020 - 22:29
3.11.2020 - 22:29 դիտում
Քիչ առաջ ճեպազրույցին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝
Այսօր գրեթե բոլոր ուղղություններով ադրբեջանական զինված ուժերը՝ հրոսակախմբերի, վարձկանների հետ շարունակել են հարձակողական գործողությունները։ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ոչնչացվել է դիվերսիոն խումբ:
Մարտունիից հարավ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները՝ զրահատեխնիկայի, օդուժի, հրետանու աջակցությամբ, փորձել են հարձակում զարգացնել։ Կորցնելով մի քանի զրահատեխնիկա և զգալի թվով կենդանի ուժ՝ հետ են շպրտվել ելման բնագծեր:
Հյուսիսային հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ մի քանի տեղամասում, փորձ է կատարվել ծխածածկույթի քողի տակ, դիակները հանելու պատրվակով դիվերսիոն ներթափանցում իրականցնել դեպի մեր միջդիրքային տարածություններ, սակայն հայտնաբերվել են և հեռահար՝ հատկապես հրետանու կրակով ոչնչացվել ու հետ շպրտվել։
Քիչ առաջ «Սմերչ» կայանից հրթիռակոծվել է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները: Կան տուժածներ: Ստեփանակերտում թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը:

Հրապարակվեց նաեւ մարտական գործողությունների քարտեզ

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ