Մասիսում 19-ամյա թոռը դանակահարել է 65-ամյա տատին

Աննա Կոստանյան 20.10.2022 - 12:55
20.10.2022 - 12:55 դիտում

Հոկտեմբերի 19-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի: Հայտնում է ոստիկանությունը։

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ