Հրդեհ Ասկերանում. մասնակի այրվել է տրակտոր

Աննա Կոստանյան 31.01.2022 - 16:29
31.01.2022 - 16:29 դիտում

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ՝ ժամը 12:25-ին, Ասկերանի շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է տրակտոր:

Դեպքի վայր մեկնած, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ փրկարարական մասի. մարտական հաշվարկը մեկուսացրել է հրդեհը ժամը 12:29-ին, լիամարել՝ ժամը 12:55-ին:

Հրդեհը մարելուց հետո մարտական հաշվարկը վերադարձել է մշտական տեղակայման վայր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նախնական տվյալների համաձայն այրվել է Ասկերան քաղաքի բնակչին (ծնվ. 1973 թ.) պատկանող «JCB» մակնիշի էքսկավատորը՝ մասնակի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ