ՀՀ նախագահն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին

Գոհար Ստեփանյան 26.04.2021 - 20:10
26.04.2021 - 20:10 դիտում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, մասնավորապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, նոր տեխնոլոգիաները, գործարար հատվածը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ խրախուսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերը և հնարավորինս պատրաստ է աջակցել դրանց:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիության գործընկերության շրջանակներում ձևավորված համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ