ՀՀ ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է Իրաքի վարչապետի դեմ մահափորձը

7.11.2021 - 21:37 դիտում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ մահափորձը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի Թվիթերի միկրոբլոգում։

«Մենք խստորեն դատապարտում ենք մահափորձը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի դեմ։

Մենք մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Իրաքի՝ ահաբեկչության դեմ պայքարում և տարածաշրջանային և ներքին անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այս գիշեր Բաղդադում Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիի նկատմամբ մահափորձ է կատարվել անօդաչու թռչող սարքի օգնությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ