Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, ապա աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Աննա Կոստանյան 26.12.2023 - 16:03
26.12.2023 - 16:03 դիտում

Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 26-ի ցերեկը և 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի ցերեկը կբարձրանա 4-6, դեկտեմբերի 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ