Մի քանի րոպե` և հայ-չեխակա հոկեյի ընկերական հանդիպումը կմեկնարկի։ Մինչ այդ մարզվում են երկու երկրների ազգային հավաքականները, որոնք փորձելու են ուժերը Գյումրիում, որպեսզի նպաստեն այս սպորտաձևի զարգացմանը Հայաստանի երկրորդ քաղաքում։ Նշենք, որ խաղին ոչ միայն ներկա, այլև մասնակից է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։ Դեսպանը մեզ ողջունեց հայերենով։