Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Գոհար Ստեփանյան 12.05.2021 - 21:59
12.05.2021 - 21:59 դիտում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ․ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում», – ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ