Կառավարությունը հավանության է արժանացրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Աննա Կոստանյան 25.12.2025 - 16:10
25.12.2025 - 16:10 դիտում
📌 Առաջարկվող կարգավորումների արդյունքում՝
✅ Հավասար մրցակցային պայմաններ կստեղծվեն տեսալսողական մեդիայի ոլորտում գործող բոլոր մասնակիցների համար կսահմանվեն հավասար կանոններ՝ խթանելով արդար մրցակցությունը՝ բացառելով մենաշնորհային դիրքի չարաշահումներն ու անբարենպաստ դիրքում հայտնվելու ռիսկերը,
✅ Օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը,
✅ Կսահմանվեն տեղեկատվական պաշտպանություն իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան զսպել արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա՝ պահպանելով ազգային անվտանգությանը համապատասխան վերահսկողությունը ու վերահսկելիությունը,
✅ Կկատարելագործվի տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները՝ նպատակ ունենալով բարձրացնել օրենքի կիրառելիությունը և գործնական արդյունավետությունը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ