Կառավարության նիստը սկսվեց 1 րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների

Աննա Կոստանյան 9.11.2023 - 11:21
9.11.2023 - 11:21 դիտում

Այսօր Կառավարության հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2020 թվականի 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի այս օրը ավարտվեց Արցախյան 44-օրյա պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հայտարարությամբ, ըստ որի Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, ինչպես նաև Հադրութն ու Շուշին։

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տվյալների 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3,825 է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ