Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Արթիկի բաժին

Աննա Կոստանյան 24.06.2021 - 13:15
24.06.2021 - 13:15 դիտում

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 23-ին Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանելուց հետո Արթիկի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Վազգեն Մ.-ն:
30-ամյա տղամարդը մայիսի 13-ից Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վազգեն Մ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ