Խմած վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նրանց մեքենայի մեջ 20 հազարանոց է նետել

Աստղիկ Խաչատրյան 19.12.2024 - 23:35
19.12.2024 - 23:35 դիտում

Երևանի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա:

Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ վարորդը ոչ սթափ վիճակում է:

Սթափությունը չստուգելու և իրավախախտումը չարձանագրելու համար Երևանի բնակիչ 35-ամյա ուղևորը բացել է պարեկային մեքենայի դուռը և փոխանցման տուփի մոտ, որպես կաշառք, նետել 20.000-անոց թղթադրամ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ