Ինքնառաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու. Կարեն Սարուխանյան

Աննա Կոստանյան 2.12.2024 - 08:09
2.12.2024 - 08:09 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածու։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաշվի առնելով ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ