Ինդոնեզիայի Ճավա կղզում գրանցվել է 6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների հետևանքով մահացել է վեց մարդ, կա մեկ վիրավոր՝ փոխանցում է France24-ը:
Ուժգին երկրաշարժն արձանագրվել է Արևելյան Ճավայի Մալանգ քաղաքից 45 կմ հարավ-արևմուտք:
Աղետի գոտում հայտնված մի քանի գյուղերի բնակիչներ տարհանվել են: Առայժմ հայտնի չէ՝ զոհերի թիվը կավելանա՞, թե՝ ոչ, սակայն անհետ կորածների մասին որևէ հայտարարություն չի արվել:
Ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը տեղի է ունեցել 82 կմ խորությամբ: