Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Աննա Կոստանյան 18.07.2022 - 13:18
18.07.2022 - 13:18 դիտում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 18-19-ը պաշտոնական այցով կգտնվի Թեհրանում, որտեղ կհանդիպի Իրանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ:

Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ Էրդողանի այցը  տեղի է  ունենում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հրավերով։

Երկու երկրների նախագահների նախագահությամբ հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը։

Այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Հուլիսի 19-ին  Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։  Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ