Էրդողանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հեռանկարի մասին

Աննա Կոստանյան 10.10.2023 - 12:47
10.10.2023 - 12:47 դիտում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Հայաստանից խաղաղությանն ու բարգավաճմանը միտված քաղաքականություն է ակնկալում:

Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ելույթում նշել է՝ եթե Երևանը կատարի խոստումները և բացի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», Անկարան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Թուրքիայի նախագահը, սակայն, չի պարզաբանել՝ ինչ խոստումների մասին է խոսքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ