Երուսաղեմի հայկական թաղամասում այս պահին իրավիճակը հանգիստ է

14.04.2024 - 11:04 դիտում

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ այս պահին Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։

«Երուսաղէմ, Հայկական թաղամաս:

Նոր թարմացումներ: Մենք ապահով ենք։ Զոհեր և վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ խոշորագույն հարձակումը՝ ի պատասխան Դամասկոսում իր հյուպատոսությանը հասցված հարվածի:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «հաջողությամբ ոչնչացրել է» Իսրայելի կողմից «օկուպացված» տարածքներում կարևոր թիրախները:

 

Опубликовано Hayr Tiran Hakobyan Суббота, 13 апреля 2024 г.

Երուսաղէմ, Հայկական թաղամաս:

Նոր թարմացումներ; Մենք ապահով ենք։ Զոհեր եւ վիրաւորներ չունենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում…

Опубликовано Hayr Tiran Hakobyan Суббота, 13 апреля 2024 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ