Ես առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան. ԱԳ նախարար

5.03.2025 - 20:58 դիտում

Մենք և՛ Չինաստանի և՛ Հնդկաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք, մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նույն Չինաստանի հետ այսօր տեղի են ունեցել ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ, ընդունվել է հայտարարություն, կողմերը հանդես են եկել համատեղ մամլո հաղորդագրությամբ, որտեղ, իմիջիայլոց, շատ հետաքրքրական կերպով ողջունվում են և՛ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, և՛ մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Չինաստանի կողմից ողջունվել է: Շատ ոլորտներ կան, որոնց մասին կարելի է և՛ բարձրաձայն խոսել, և՛ բարձրաձայն չխոսել: Մենք այս խոսակցությունը զարգացնելու ենք. նախատեսվում են բարձրաստիճան այցեր»,- նշեց նախարարը:

«Ես նաև առաջիկա օրերին այցելելու եմ Հնդկաստան: Հնդկաստանի հետ մեր համագործակցության մասին շատ ավելի տեղեկություններ են հայտնի հանրությանը»,- ասաց Արարատ Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ