Եթե ՀԱՄԱՍ-ի հետ առաջիկայում համաձայնության չհասնենք, մարտերը կշարունակվեն առանց դադարի. Իսրայելի ՊԲ

2.08.2025 - 13:26 դիտում

Իսրայելից հայտնել են, որ առաջիկայում պարզ կդառնա՝ արդյոք հաջողվո՞ւմ է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնել գերիների ազատ արձակման շուրջ:

«Եթե ոչ, մարտերը կշարունակվեն առանց դադարի»,- նշել են ՑԱՀԱԼ-ից:

Մինչ այդ միջազգային հանրությունը ահազանգում է Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի մասին: Բեռլինը կոչ է արել դադարեցնել տարածաշրջանում մարդասիրական աղետը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրն ընդլայնում է պաղեստինցիներին տրամադրվող օգնությունը և պատրաստվում է Պարենի համաշխարհային ծրագրին լրացուցիչ 5 միլիոն եվրո հատկացնել։ Յոհան Վադեֆուլը Իսրայելին կոչ է արել վերսկսել ՄԱԿ-ի հետ գործակցությունը:

Գերմանիայի արտգործնախարարին Արևմտյան ափի Ռամալլահ քաղաքում ընդունել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը: Օրակարգում ևս եղել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը, մասնավորապես՝ սովը և իսրայելցի զինվորականների կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ