Եթե կասկածներ ունեք էլեկտրաէներգիայի ենթադրյալ հավելագրումների վերաբերյալ, ապա կարող եք դիմում ներկայացնել ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ․ Սարիկ Մինասյան

24.01.2026 - 23:46 դիտում

Հարգելի շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի ենթադրյալ հավելագրումների վերաբերյալ, ապա կարող եք դիմում ներկայացնել ՀԷՑ ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը։

«Դիմումը ստանալուն պես համապատասխան աշխատակիցները կիրականացնեն ստուգումներ և արդյունքների մասին կտեղեկացնեն:

Նշեմ նաև, որ մինչ օրս ունեցել ենք 7 դիմում-բողոք, որոնցից 1-ի դեպքում կատարվել է հաշվիչի փոխարինում (ուղարկվել է համապատասխան ստուգաչափման), մյուս 6 դիմումատուներն ընդունել են սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքների համապատասխանությունը։

Նշված դեպքերը հիմնականում կապված են ցուրտ եղանակի և տոների կապակցությամբ սովորականից ավելի մեծ սպառման հետ։ Բնականաբար հնարավոր են նաև տեխնիկական խնդիրներ և հաշվիչների անսարքություններ։

Բոլոր նմանատիպ բողոք-դիմումներն ուսումնասիրվում են անձամբ իմ խիստ վերահսկողությամբ։

Սիրելի քաղաքացիներ, նմանատիպ դեպքում կարող եք գրել նաև իմ ֆեյսբուքյան էջին:

Նույնիսկ 1 կՎտ հավելագրման դեպքում, պատասխանատու աշխատակիցները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,-նշել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ