ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 16.05.2024 - 14:53
16.05.2024 - 14:53 դիտում

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցությունը Հայաստանի համար շահավետ է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազանֆորում»-ի ընթացքում։

«Ես Հայաստանի ղեկավարության փոխարեն չեմ կարող որոշել, թե ինչ են ուզում անել ապագայում, ինչ շահերով են առաջնորդվում, սակայն այն, որ սա փոխշահավետ գործընթաց է և նախագիծ, վիճակագրորեն հաստատվում է տարբեր ցուցանիշներով՝ Հայաստանի տնտեսության աճով, ապրանքաարտադրական համագործակցության հոսքերում նրա ներգրավվածությամբ»,- նշել է փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Երևանը դուրս կգա ԵԱՏՄ-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ