Դավթաշենում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի. Հայկ Կոստանյան

Աննա Կոստանյան 3.10.2024 - 16:05
3.10.2024 - 16:05 դիտում

Այսօր Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում քաղաքացին հատել է 45 բարդի տեսակի ծառեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն և աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։

Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ