Գործարկվել է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը

Աստղիկ Խաչատրյան 13.02.2026 - 20:04
13.02.2026 - 20:04 դիտում

Գործարկվել է նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am/: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ բովանդակությունն այժմ ներկայացված է առավել պարզ, հստակ և համակարգված՝ նվազեցնելով բարդ ձևակերպումները և ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արագ գտնել անհրաժեշտ տվյալներն ու ծառայությունները՝ ընդամենը մի քանի քայլով։

Կայքի նոր տարբերակը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ լիովին համապատասխանելով ԲՏԱ նախարարության կողմից մշակված թվայնացման սկզբունքներին և մատչելիության ստանդարտին։

Կայքը տեղակայված է Amazon-ի ամպային միջավայրում և մշակված է ՀՀ Կառավարության «Ամպայինն առաջինը» քաղաքականությանը համապատասխան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ