Երևան է ժամանել Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով տեղափոխվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության Մամուլի ծառայությունը:
Բժշկական պարագաներն ու պաշտպանիչ միջոցները Պեկինից Երևան են հասել
«Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաները և պաշտպանիչ միջոցներ պատվիրված էին ՀՀ առողջապահության նախարարության կողմից, ինչպես նաև Չինաստանում ՀՀ դեսպանության միջոցով» ,–նշված է հաղորդագրության մեջ։