Այսօր Աժ- ում տեղի ունեցած ճեպազրույցների թեման արտահերթ ընտրություններն էին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:
Նա ընդգծեց, որ փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաեւ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հիմա ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ կարծում է, որ խաղի կանոնները պրոցեսի ընթացքում փոխել չի կարելի, ինչքան էլ ընտրակարգի փոփոխությամբ գործընթացը պարզեցվի կամ հեշտացվի:
«Բարգավաճ Հայաստանը» առաջիկա արտահերթ խորհրդականական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: