Արթիկում սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ

Աննա Կոստանյան 15.07.2022 - 12:51
15.07.2022 - 12:51 դիտում

Շիրակի մարզի Արթիկ միավորված համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝ սալարկմամբ և խճապատմամբ։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:

«Ծրագրերի ընդհանուր արժեքը 253.8 մլն դրամ է, գումարի 55%-ը կհամաֆինանսավորի Կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցների տուֆ քարով սալարկմամբ ընդհանուր երկարությունը կկազմի 4․1 կմ։

Ծրագիրն իրականացվելու է Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և Հառիճ բնակավայրերում»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ