Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու

Աննա Կոստանյան 23.04.2025 - 13:17
23.04.2025 - 13:17 դիտում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ոչ աշխատանքային օրը աշխատելու են հետևյալ արգելոցներն ու արգելոց-թանգարանները․

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ ժամը 10։00-21։00-ը,

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ ժամը 10։00-19։00-ը,

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց՝ ժամը
10։00-18։00-ը,

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց՝ ժամը 09։30-19։30-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ