127 մլն 607 հազար դրամ արժողությամբ շինարարության առաջին փուլը գրեթե ավարտված է: Աշոցքի պուրակի կառուցումը երկու փուլով էր նախատեսված: Այս փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար դրամ է, պետության համամասնությունը կազմում է 45%։ Աշոցք կատարած աշխատանքային այցի ընթացքում շինաշխատանքների ընթացքին ու մանրամասներին է ծանոթացել Շիրակի մարզպետը: