Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

8.10.2022 - 12:28 դիտում

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հնարավորինս շուտ հեռանալ երկիրը։

«Ֆրանսիայի քաղաքացիներին, որոնք գտնվում են Իրանում, հորդորում ենք հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական կալանավորման ռիսկերը»,-ասված է հաղորդարգության մեջ։

ԱԳՆ-ն այս հայտարարությունը պայմանավորվել է այն  հանգամանքով, որ Իրանում գտնվող ֆրանսիացիները կալանավորման եւ անարդար դատավորության ռիսկի են ենթարկվում։

«Այս համատեքստում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները՝ ապահովելու իր քաղաքացիների պաշտպանությունը, խիստ սահմանափակ են»,-ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ