Ֆրանսիայում ուսուցչի սպանությունից հետո 7 հազար զինվորական կներգրավվեն քաղաքների պահպանության համար

14.10.2023 - 16:48 դիտում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հյուսիսում գտնվող Արաս կոմունայում դպրոցի ուսուցչի սպանությունից հետո հանձնարարել է մինչև 7 հազար զինվորականի ներգրավել Հանրապետության քաղաքների փողոցներում կարգուկանոնը պահպանելու համար:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Սենտինել» գործողության համար զինծառայողների հավաքագրումը կիրականացվի մինչև երկուշաբթի երեկո:

Այդ գործողությունը սկսվել էր դեռևս 2015 թ. նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։ Մայրաքաղաքի և այլ քաղաքների փողոցներում մշտական հիմունքներով պարեկություն է իրականացնում 3 հազար զինծառայող։ Այժմ Մակրոնի հրամանով այդ թիվը ավելի քան կկրկնապատկվի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ