Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել էմանուել Մակրոնին

14.12.2024 - 13:58 դիտում

Ելիսեյան պալատում տեղի ունեցած արարողության ընթացքում Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Մակրոնը շնորհավորել է Արման Խաչատրյանին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման և զարգացման։

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար և ընդգծելով երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ցանկությունը՝ ընդլայնելու ու զարգացնելու բարեկամ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում զարգացումների, տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերի վերաբերյալ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ