Ֆրանսիայի ՆԳ նախարարը Թուրքիային արգելել է «միջամտել իր երկրի ներքին գործերին»

Աննա Կոստանյան 27.10.2020 - 17:57
27.10.2020 - 17:57 դիտում

Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու մասին հայտարարությունից հետո երեքշաբթի Թուրքիային արգելել է միջամտել իր երկրի ներքին գործերին, գրում է almasdarnews.com կայքը։

«Բնական է՝ ցնցված ենք, որ արտաքին ուժերը միջամտում են Ֆրանսիայի ներքին իրադարձություններին»,- նշել է Դարմանին՝ հավելելով, որ նկատի ունի Թուրքիային և Պակիստանին, որոնց խորհրդարանները հավանություն են տվել բանաձևին, որը կառավարությանը ստիպում է Փարիզից հետ կանչել իրենց պատվիրակին։

«Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին»,- ընդգծել է Դարմանին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և մահմեդական որոշ երկրների միջև լարվածություն է առաջացել հոկտմբերի 16-ին Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման դեպքից հետո։ Հայտնի է, աշակերտն ուսուցչին գլխատել է, քանի որ վերջինս Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներն է ցույց տվել: Այս դեպքից հետո Մակրոնը խոստացել է պայքարել իսլամիստական անջատողականության դեմ, որը նրա կարծիքով՝ տարածվում է Ֆրանսիայի մուսուլմանական որոշ համայնքներում։

Մակրոնի այս հայտարարության պատճառով Էրդողանը հայտարարել է, թե նա «հոգեկան խանգարումներ» ունի, ինչց հետո էլ Փարիզն իր դեսպաանին հետ է կանեչել Անկարայից, իսկ Էրդողանը՝ կոչ արել բոյկոտել ֆրանսիական արտադրանքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ