Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

29.09.2026 - 19:07 դիտում

Ֆրանսիայի մի շարք շրջաններում շարունակվում են բարձր դասարանների աշակերտների բողոքի ակցիաները, որոնց նպատակն է ուշադրություն հրավիրել ուսուցիչների պակասի և լեփ-լեցուն դասարանների խնդրի վրա: Ցուցարարները փորձել են արգելափակել դպրոցները:

Աշակերտներից մեկը հայտնել է, որ դպրոցի դասարաններում սովորում է 35-ական մարդ, հաստատությունը շոգին օդորակիչների համար գումար չունի:

Նշվում է, որ ցույցերին միացել են նաև ուսուցիչներ, դպրոցական խորհրդատուներ, հոգեբաններ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների ուսուցիչների օգնականներ և կրթության այլ մասնագետներ:

Լրատվամիջոցների տվյալով՝ օրվա ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ, 10 ցուցարար էլ վնասվածքներ է ստացել:

Սեպտեմբերի 28-ին արգելափակվել է 180 միջնակարգ դպրոց ամբողջ Ֆրանսիայում։ Ձերբակալվել է 164 մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ