Ֆրանսիայի դեսպանը այցելել է ԵՄ դիտորդական առաքելության շտաբ

Աննա Կոստանյան 9.12.2024 - 12:16
9.12.2024 - 12:16 դիտում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ: Այդ մասին գրառում է կատարվել ԵՄ առաքելության X-ի էջում:

«Պատիվ ենք ունեցել հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
մեր շտաբում, որտեղ նրան ծանոթացրել ենք առաքելության վերջին աշխատանքին։ Դեսպանը միացել է Խաչիկ գյուղի պարեկին՝ տեղում ականատես լինելու մեր աշխատանքին։ Շնորհակալություն շարունակական աջակցության և համագործակցության համար»,- նշված է առաքելության գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ