Ֆիզուլու շրջանում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն

Հրաչ Սահակյան 23.01.2021 - 14:22
23.01.2021 - 14:22 դիտում

Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Հունվարի 22-ին Ֆիզուլու շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում 5 զինծառայողի աճյուն ենք գտել: Մարմինները պետք է ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության` ինքնությունները պարզելու համար»,- ասաց Թադևոսյանը:

Ընդհանուր առմամբ՝ առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

«Այսօր որոնողական շարունակվում են Ֆիզուլու և Քաշաթաղի շրջաններում, Թալիշ-Մատաղիս ուղղություններում»,- ասաց Թադևոսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ