Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները

Աննա Կոստանյան 11.06.2024 - 11:25
11.06.2024 - 11:25 դիտում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ՝ հայտնում են լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի տեղեկության՝ Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:

Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են իրադրությունը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ